ԱԳ փոխնախարար. Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել ԼՂ կարգավորման գործընթացից

ԱԳ փոխնախարար. Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել ԼՂ կարգավորման գործընթացից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Նա նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից:

«Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»,-ասել է Քոչարյանը:

Չավուշօղլուն հայտարարել էր, թե ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ակտիվացնի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված աշխատանքը: «Եթե Հայաստանը դուրս բերի զորքերն առնվազն 5 շրջանից, մենք պատրաստ կլինենք սատարել ցանկացած լուծման, որին համաձայն կլինի Ադրբեջանը»,-ասել էր նա:

Չավուշօղլուն ասել է նաև. «Կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` եթե այդ խնդիրը լուծվի, Կովկասի հարավում այլևս սպառնալիք չի լինի: Ինչո՞ւ չլուծել: Կարծում եմ, Մինսկի խումբը պետք է եռանդուն աշխատի այդ ուղղությամբ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---