Հալեպի պաշարումը Լոզանում բազմակողմ հանդիպման գլխավոր թեման կլինի

Հալեպի պաշարումը Լոզանում բազմակողմ հանդիպման գլխավոր թեման կլինի

PanARMENIAN.Net - Հալեպի պաշարումը, ինչպես նաև հարվածները, որ հասցնում է ՌԴ և Սիրիայի ավիացիան, հոկտեմբերի 15-ին Լոզանում կայանալիք բազմակողմ հանդիպման գլխավոր թեմաները կլինեն: Հանդիպմանը կմասնակցեն նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, Լոզանում կայանալիք հանդիպման գլխավոր թեման կլինի Հալեպի պաշարումը»,-ասել է նա` օրակարգի հարցերի թվում նշելով նաև «ռուս զինվորականների և Սիրիայի ռեժիմի կողմից հասցվող ավիահարվածները»: Նա չի պարզաբանել, թե արդյոք քննարկվելու է նաև Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունները որպես ռազմական հանցագործություն որակելու հարցը, ինչպես ավելի վաղ կոչ էր արել Քերին:

ՌԴ ԱԳՆ-ն և Պետդեպարտամենտը հոկտեմբերի 12-ին հայտարարեցին, որ Լոզանում միջազգային հանդիպում կկայանա Սիրիայի հարցով: Ինչպես հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, խորհրդակցություններին կմասնակցեն նաև Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, հնարավոր է, նաև Քաթարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---