Լիբանանի հայ համայնքին դեռեւս անմիջական վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Իրավիճակը Լիբանանում, հատկապես երկրի հարավում, շարունակում է բարդ մնալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Լիբանանի հայալեզու «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքերով, Լիբանանի հայ համայնքին դեռեւս անմիջական վտանգ չի սպառնում, սակայն որեւէ բան կանխատեսելը շատ բարդ է: «Այդ կապակցությամբ մենք չեղյալ հայտարարեցինք թերթի հիմնադրման 80-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները, քանի որ ոչ ոք ի վիճակի չէ ապահովել հանդիսավոր միջոցառումներին հրավիրված հյուրերի անվտանգությունը: Միեւնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ հայ համայնքը չի ենթարկվի ճնշմանն ու սադրանքներին եւ չեզոք կմնա հերթական հակամարտությունում:



Նշենք, որ մայիսի 22-ի ուշ երեկոյան Բեյրութում հզոր պայթյուն որոտաց: Դա Վերդուն շրջանի մերձակայքում էր: Ավելի ուշ պայթյունի պատասխանատվությունն ստանձնեց իսլամիստական «Ֆաթհ ալ-Իսլամ» խմբավորումը: Գրոհայինները նշել են, որ իրենց գործողություններն ուղղված են լիբանանյան բանակի դեմ: Ներկայումս Լիբանանի անվտանգության ուժերը մարտեր են վարում իսլամիստների դեմ: Կառավարական զորքերի եւ գրոհայինների բախումները սկսվեցին, երբ առաջինները որոշեցին ստուգել Տրիպոլի քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարը, որտեղ հիմնավորվել էին ահաբեկիչները: Անցած երկու օրվա ընթացքում գրոհայինների հետ մարտերում զոհվեցին կառավարական բանակի 29 զինվորներ: Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները հաղորդում են երկու տասնյակ քաղաքացիական անձանց մասին, որ զոհվել են խաչաձեւ կրակի տակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---