Իրանում ահաբեկչական գրոհ են կանխել. Օտարերկրացիներ են ձերբակալվել

Իրանում ահաբեկչական գրոհ են կանխել. Օտարերկրացիներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - Իրանի անվտանգության ուժերն ահաբեկչական հարձակում են կանխել երկրի հարավում` Ֆարս գավառում: Այդ մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին:

Նախարարությունը ձերբակալել է օտարերկրյա քաղաքացիների, որոնք կապված են ծայրահեղական իսլամիստական «թաքֆիրիզմ» շարժման ահաբեկչական խմբերի հետ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը IRINN պետական հեռուստատեսության վրա հղումով:

Ալավին նշել է նաև, որ ահաբեկիչներից առգրավվել է առնվազն 100 կգ պայթուցիկ: Նախարարը մանրամասներ չի հայտնել ձերբակալվածների ինքնության և նրանց թիրախների մասին:

Վերջին ամիսներին իրանական ԶԼՄ-ները բազմիցս են նյութեր հրապարակել ծայրահեղական խմբերի հետ կապված ահաբեկիչների ձերբակալության մասին` մանրամասներ չներկայացնելով: Օգոստոսին հետախուզության նախարարությունը հայտնել էր, որ մի քանի ահաբեկիչ, կապված «Իսլամական պետության» հետ, վնասազերծվել է Իրանի սահմաններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---