13 հոկտեմբերի 2016 - 13:34 AMT
ՄԻԵԴ-ը մերժել է դիվերսանտ Ասկերովի ընտանիքի դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է դիվերսանտ Դիլհամ Ասկերովի ընտանիքի դիմումը։ Այս մասին, ինչպես գրում է Azvision կայքը, հայտնել է Դիլհամ Ասկերովի որդին՝ Կուրդօղլի Ասկերովը, հայտնում է Panorama.am-ը:

Կուրդօղլի Ասկերովն ասել է, որ հոր փաստաբանի միջոցով մի քանի անգամ պաշտոնական դիմումներ է ներկայացրել ՄԻԵԴ և պատասխանը մնում է նույնը։

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Ադրբեջանցի դիվերսանետներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը Լեռնային Ղարաբաղի տարածք էին ներթափանցել հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն փորձի արդյունքում, որը կասեցվել էր: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանին: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը, որի արդյունքում դիվերսանտ Հասան Հասանովը սանվել էր: Նրա դին ԼՂՀ իշխանությունները հոկտեմբերի 2-ին հանձնել են ադրբեջանական կողմին:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձել է դիվերսանտներին փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: