ԿՀՎ-ն Բուշի գաղտնի հավանությունն է ստացել Իրանի ապակայունացմանն ուղղված գաղտնի գործողության անցկացման համար

PanARMENIAN.Net - ԿՀՎ-ն Բուշի գաղտնի հավանությունն է ստացել Իրանի ապակայունացմանն ուղղված գաղտնի գործողություն կատարելու համար, հաղորդում է ABC News-ը, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններում աղբյուրներին: ԿՀՎ ծրագիրը ենթադրաբար ներառում է բնակչության ապատեղեկատվությանն ուղղված քարոզչական արշավ, ինչպես նաեւ որոշակի գործողություններ Իրանի արտարժույթի եւ միջազգային ֆինանսական տրանզիտային բաժնետոմսերի հետ: Գործողության նպատակն է ճնշում գործադրել Իրանի վրա դադարեցնելու համար նրա միջուկային ծրագիրը եւ իրաքյան գրոհայինների աջակցությունը: Ըստ գործակալության աղբյուրների, վարչության աշխատակիցները ծրագիրը մշակել են շուրջ մեկ տարի, այն ստացել է Սպիտակ տան պաշտոնյաների եւ հետախուզական ընկերակցության բարձրաստիճան անդամների հավանությունը: Ջորջ Բուշի համաձայնությունը նշանակում է, որ նախագահն որոշել է առայժմ ռազմական գործողությունների չդիմել, թեեւ նման տարբերակ առաջարկում էր նրա շրջապատը եւ, մասնավորապես, փոխնախագահ Դիկ Չեյնին:



Հավանությունն իրավունք չի տալիս հետախույզներին կիրառել «մահացու» մեթոդներ Իրանի դեմ գաղտնի գործողությունների ժամանակ: Նախագահի ստորագրած փաստաթուղթը չի հրապարակվի, սակայն կներկայացվի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի անդամներին, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի այլ առանցքային անձանց:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---