Շոտլանդիան մտադիր է մինչև Brexit-ն անկախության նոր հանրաքվե անցկացնել

Շոտլանդիան մտադիր է մինչև Brexit-ն անկախության նոր հանրաքվե անցկացնել

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի անկախության մասին երկրորդ հանրաքվեն կարող է անցկացվել մինչև Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից: Այդ մասին Շոտլանդական ազգային կուսակցության (SNP) համագումարում հայտարարել է կուսակցության նախագահ և Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:

Մեծ Բրիտանիան պաշտոնապես կսկսի ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգը 2017-ի մարտին, այն կտևի մոտ 2 տարի:

«Ես հանձնարարել եմ շոտլանդական կառավարությանը նախապատրաստել նոր հանրաքվեի մասին օրինագծի սևագիր տարբերակը: Ես ձգտում եմ, որ Շոտլանդիան լուծի իր անկախության մասին հարցը մինչև Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից, եթե դա կլինի Շոտլանդիայի շահերը պաշտպանելու լավագույն տարբերակը»,- ասել է Սթերջենը` ելույթ ունենալով ներածական խոսքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր կարող եմ ասել, որ նոր հանրաքվեի մասին օրինագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ խորհրդակցությունների համար»,-հավելել է նա:

Սթերջենը նշել է, որ ԵՄ-ից դուրս գալու բրիտանացիների որոշումը արմատապես փոխել է իրավիճակը:

Առաջին հանրաքվեն տեղի է ուենցել 2014-ի սեպտեմբերի 18-ին: Այն ժամանակ մասնակիցների մոտ 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն:

Մինչդեռ հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ թեև Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու կողմնակիցների քանակն աճել է, այն բավարար չէ կանխատեսելու համար Շոտլանդիայի անջատումը: Հարցման մասնակիցների 38 տոկոսը կողմ է, որ Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից, 47 տոկոսը` դեմ է, 12 տոկոսը չի կողմնորոշվել:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումն ըստ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ներկայացնել 2017-ի հունվարին կամ փետրվարին: Այդ մասին հայտարարել էր Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վրա հղումով:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---