«Ջեբհաթ ան Նուսրան» հրաժարվել է հեռանալ Հալեպից

«Ջեբհաթ ան Նուսրան» հրաժարվել է հեռանալ Հալեպից

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» կազմակերպությունը մերժել է Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի առաջարկը` զինյալներին Հալեպից դուրս բերելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է հատուկ դեսպանորդի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզին, հայտնում է Lenta.ru-ն:

«Ան Նուսրան» բացասական պատասխան է տվել, ինչը զարմանալի չէ»,-ասել է դիվանագետը: Ռամզին հավելել է, որ ՄԱԿ-ում հուսով են, որ այս նախաձեռնությունն այնուամենայնիվ կյանքի կկոչվի: Նա նշել է, որ եթե ռազմական գործողությունները Հալեպում շարունակվեն, քաղաքի արևելյան մասն ամբողջությամբ ավերակների կվերածվի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը պատրաստ է սատարել ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի նախաձեռնությանը` «Ջեբահթ ան Նուսրայի» գրոհայիններին Հալեպից դուրս բերելու վերաբերյալ, հանուն քաղաքի փրկության: Այդ մասին հայտարրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է:

Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---