Հոկտեմբերի 14-ին Երևանի որոշ փողոցներ փակ են լինելու

Հոկտեմբերի 14-ին Երևանի որոշ փողոցներ փակ են լինելու

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն ՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․

Ժամը 08:00-ից - 10:00-ն և ժամը 12:00-ից - 14:00-ն - Հանրապետության հրապարակ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցային համալիրի մոտից - Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։

Ժամը 13:30-ից - 17:30-ն - Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Մոսկովյան փողոցի խաչմերուկ։

Ժամը 16:30-ից - 19:00-ն - Կորյուն - Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի - Տերյան փողոցների հատման հատվածը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---