Ամերիկացի փորձագետ. Պետք է փոխել Ղարաբաղյան կարգավորման ստատուս-քվոն

PanARMENIAN.Net - «Հայաստանը շահագրգռված է ստատուս-քվոյում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում նկատվում է ավելի քան 10 տարի»,- Բաքվում հայտարարել է Ջոն Հոփքինսի Համալսարանի Կոնտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտական ինստիտուտի տնօրեն Սվանտե Կորնելը:



«Չնայած ստատուս-քվոն ամբողջովին ձեռնտու է Հայաստանի ներկա ղեկավարությանը, իսկ Ադրբեջանի համար այն ցանկալի չէ, նման իրադրությունը պետք է ավարտվի»,- նշել է նա: Ամերիկացի փորձագետը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են տնտեսական եւ ռազմական բնագավառներում: «Ռուսաստանի կառավարությունը ցանկանում է ցուցադրել, որ պաշտպանում է եւ Ադրբեջանին եւ Հայաստանին: Սակայն պետք է նայել փաստերին, եւ նրանք այնպիսին են, որ ռուսական զորքերը տեղակայված են Հայաստանում, եւ Ռուսաստանը, այդպիսով, պաշտպանում է Հայաստանին, փչացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ»,-ասել է ամերիկացի քաղաքագետը եւ հավելել, որ Ադրբեջանին նպատակահարմար է ընդլայնել եւ խորացնել իր հարաբերությունները արեւմտյան երկրների հետ, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---