Հայաստանը ընտրվել է ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի անդամ

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած ընտրություններին Հայաստանը` վեց տարի ժամկետով, ընտրվեց ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի` UNCITRAL-ի անդամ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովը կամ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը ստեղծվել է 1966 թ.-ին: Գլխավոր ասամբլեան ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ին օժտել է լայն մանդատով` առաջ մղելու միջազգային առեւտրային իրավունքի ներդաշնակեցումն ու ունիֆիկացիան: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի տարեկան նիստերը փոփոխաբար կայանում են Նյու Յորքում եւ Վիեննայում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---