Սովի համաշխարհային ինդեքսը. Հայաստանը բարելավել է ցուցանիշը

Սովի համաշխարհային ինդեքսը. Հայաստանը բարելավել է ցուցանիշը

PanARMENIAN.Net - Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը հրապարակել է 2016 թվականի «Սովի համաշխարհային ինդեքս» (Global Hunger İndex) ամենամյա զեկույցը:

118 երկրներից բաղկացած ցանկում Հայաստանը սովի մակարդակով հավաքել է 8,7 միավոր: 2008 թվականին Հայաստանը հավաքել էր 11,7 միավոր: Սովի մակարդակով դրությունը տարածաշրջանում ամենավատն Ադրբեջանում է՝ 9,8 միավոր, Վրաստանը հավաքել է 8,3 միավոր, Ռուսաստանը՝ 6,8 միավոր, Թուրքիան՝ 5 բալից քիչ:

Հայաստանում թերսնումից տառապող մարդկանց թիվը կազմում է բնակչության 5,8%-ը:

Tert.am-ը գրում է, որ զեկույցի համաձայն, մինչև 5 տարեկան երեխաների 3,3%-ի մոտ կա սակավաքաշություն, 12,9 %-ի մոտ՝ զարգացման դանդաղեցում: Մանկական մահացության ցուցանիշը կազմել է 1,4%:

Ամեն օր մոտ 795 միլիոն մարդ, այդ թվում՝ երեխաներ, սոված են քնում, ասված է հետազոտությունում:

Ցանկում առաջին տեղը 46,1 միավորով զբաղեցնում է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը: Չափազանց մտահոգիչ ցուցանիշ գրանցած երկրների թվում են նաև Չադը, Զամբիան, Հաիթին, Մադագասկարը, Եմենը, Սիեռա Լիոնեն:

Սովի ինդեքսը կախված է հետևյալ ցուցիչներից՝ քրոնիկ սով, մանկական մահացություն, երեխաների մոտ սակավաքաշություն, զարգացման դանդաղում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---