Մայրաքաղաքում մինի ֆուտբոլի ևս 9 խաղադաշտ է կառուցվել14 հոկտեմբերի 2016 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ծրագիրը: Բակային տարածքներում ֆուտբոլ մարզաձևով զբաղվելու հնարավորությունները ընդլայնելու նկատառումով, ինչպես նաև բակային աշխույժ հանգիստն ապահովելու նպատակով 2016-ին կառուցվել է մինի ֆուտբոլի ևս 9 խաղադաշտ: Այդ խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը, իսկ շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ: 2010-ից մեկնարկած ծրագրի շրջանակում ներառյալ 2016-ի 9 խաղադաշտը, մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն կառուցվել է մինի ֆուտբոլի 126 մարզադաշտ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |