ԵԱՀԿ ՄԽ-ի հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը հաստատել է Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի արդի փուլին առնչվող հարցեր: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն նախօրեին ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, համանախագահները ՀՀ վարչապետին ներկայացրել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը` հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---