Երևանի Ֆրանսիական համալսարանում ասպիրանտուրա կբացվի14 հոկտեմբերի 2016 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հոկտեմբերի 14-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ: Հանդիպման հիմնական առանցքում եղել է մեր երկրի կրթական համակարգի բոլոր օղակներում ֆրանսիական մասնակցության ակտիվացմանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցեր: «Որպես ֆրանկոֆոն երկիր մենք որոշակի պարտավորություն ունենք ֆրանկոֆոն մշակույթի և ֆրանսերեն լեզվի տարածման ու զարգացման գործում: Այդ առումով ուզում եմ տեղեկացնել, որ ներկայում կրթության նախարարությունը նախաձեռնել է օտար լեզուների պահպանման հայեցակարգի մշակման գործընթացը, որտեղ առանձին հատվածով կներկայցվեն ֆրանսերեն լեզվի պահպանության և տարածման ուղիները»,-նշել է նախարար Մկրտչյանը: Իր հերթին դեսպան Շարպանտիեն ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունում Հայաստանում Ֆրանսիական համալսարանը կարևորագույն ձեռբերումն է: Խոսելով համալսարանի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի շուրջ` դեսպանը հավաստիացրել է, որ համալսարանի վարչական վերջին խորհուրդը վերահաստատել է սովորողների համար սոցիալապես մատչելիության սկզբունքը: Դեսպան Շարպանտիեն տեղեկացրել է նաև, որ համալսարանի գործունեության զարգացմանը, ուսանողների թվի ավելացմանը զուգընթաց որոշակի խնդիրներ են առաջանում, որոնք համատեղ լուծումներ են պահանջում: Այդ առնչությամբ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ շրջանառության մեջ է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որտեղ ի թիվս այլ հարցերի` հստակ սահմանված է պետական, ոչ պետական և միջազգային պայմանագրերով հիմնադրված բուհերի կարգավիճակը, որը հնարավորություն կտա կարգավորել կազմակերպաիրավական, ֆինանսական և մի շարք այլ խնդիրներ: Լևոն Մկրտչյանը ողջունել է Ֆրանսիական համալսարանի կողմից ասպիրանտուրա հիմնադրելու քայլը և իր պատրաստակամությունը հայտնել համալսարանին սատարելու այդ գործում: Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են մեր երկրում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, ֆրանսերեն լեզվի տարածման և զարգացման, ֆրանկոֆոն մշակույթի և ֆրանսերեն լեզվի տարածման ուղղությամբ գործնական քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |