Եվրասիական գործընկերության համաժողովը՝ Երևանում. Մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Եվրասիական գործընկերության  համաժողովը՝ Երևանում. Մի շարք փաստաթղթեր են  ստորագրվել

PanARMENIAN.Net - 2016-ի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի (ԵԳՄՀ) բացման արարողությունը: Համաժողովի մասնակիցներին ողջունել են Հահաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը միջոցառման մասնակիցներին փոխանցեց երկրի ղեկավարի ողջույնի խոսքը։

Սարգսյանի խոսքով` ԵՏՄ-ին երկրի անդամակցությունը որակական նոր մակարդակի է բարձրացրել հայ-ռուսական փոխշահավետ գործընկերությունը։ «2011-ին մեր երկրները Երևանում նախաձեռնեցին միջտարածաշրջանային գործընկերության հայ-ռուսական առաջին ֆորումը, որն այս տարիների ընթացքում ապացուցեց իր պահանջվածությունը, նպաստեց մեր շրջանների ներուժի բացահայտմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամուր հիմք դրեց։ Կարգավորվել է ՌԴ 70 սուբյեկտների հետ հայկական շրջանների արդյունավետ փոխգործակցությունը, ինչը, համոզված եմ, դեռ վերջը չէ», - ասված է Սարգսյանի խոսքում։

Պուտինն իր ուղերձում ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, հոգևոր արժեքների ու դարավոր ընկերության վրա, ինչն էլ մեծ հնարավորություններ է ապահովում տնտեսության, արդյունաբերության, առևտրի, գիտության ոլորտներում կայուն զարգացման համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հաշվի առնելով այն, որ առաջարկները մշակված են բաց և կառուցողական քննարկումների ընթացքում, դրանք անպայման կծառայեն ռուս-հայկական երկխոսության կատարելագործմանը: Ցանականում եմ բոլորիդ հաջողություն և ամենայն բարիք»:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն ու համաոժղովի նախաձեռնող, «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը:

Բացման արարողությանը հետևել է մի շարք փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ ՌԴ Ռոստովի շրջանի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին և Կլաստերների և տեխնոլոգիական պարկերի ասոցիցաիայի և ՀՀ Նորարարությանի և արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջև համագործակցության վերաբերյալ:

Համաժողովի աշխատանքային առաջին օրվա ընթացքում կայացած հանդիպումներին մասնակցել են Ռուսաստանի Խնայբանկի (Сбербанк) խորհրդի նախագահ Գերման Գրեֆը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միութան նախագահ Արա Աբրահամյանը, Ռոստեխ պետկորպորացիայի արտաքին տնտեսական գործունեության գծով փոխտնօրեն Դմիտրի Շուգաևը, Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական Հովհաննես Ազիզյանը, ՌԴ և ՀՀ Կորեայի Հանրապետության դեսպան Պակ Ռո Բյոկը, Forbes&Manhattan առևտրային բանկի հիմնադիր և տնօրեն Սթեն Բհարթին, Ռազմավարական, քաղաքական անվտանգության և տնտեսական խորհրդատվության ինստիտուտի նախագահ (ISPSW) Պետեր Ռոելը և այլք:

Մասնակիցները քննարկել են ԵՏՄ շրջանակում և դրանից դուրս նոր երկկողմանի և բազմակողմանի համագործակցության հնարավորությունները, դրանց քաղաքական և տնտեսական անդրադարձը մասնակից երկրների զարգացման վրա, մասնակիցների շահերը, ինչպես նաև Եվրասիական տարածաշրջանում ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումային անվտանգության մեխանիզմների մշակման և ձեռնարկատիրության աջակցմանը վերաբերող հարցեր: Հանդիպումները վարեցին ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը և ՌԴ նախագահի խորհրդական, Ռուսաստանի Արևտրաարդյունաբերական պլատի անդամ Իգոր Ֆինոգենովը:

ԵԳՄՀ նպատակը Եվրասիական տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցությանն ուղված ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է՝ ԵՏՄ-ի Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ-ի, BRICS-ի և այլ շահագրգիռ պետությունների և ինտեգրացիոն համակարգերի մասնակցությամբ: Հոկտեմբերի 14-ին ԵԳՄՀ-ին զուգահեռ անցկացվել է նաև Ռուս-հայկական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովը: Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---