ԵԱՀԿ ՄԽ. Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին

PanARMENIAN.Net - Պատերազմը չի կարող ղարաբաղյան խնդրի լուծում համարվել, դա աքսիոմ է, ինչ էլ ասի ադրբեջանական կողմը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա): Նրա խոսքերով, համանախագահների դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է: Միեւնույն ժամանակ Ֆասյեն եւս մեկ անգամ հիշեցրել է, որ միջնորդները հրաշագործներ չեն, կարգավորման գլխավոր պայմանը նախագահների քաղաքական կամքն է: «Մենք գտնում ենք, որ որոշումն արդար է լինելու, հավասարակշռված եւ փոխզիջումային: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանքտ Պետերբուրգում հաջող անցնի, ապա քննարկվող հարցերի շրջանակն էապես կսեղմվի: Միանգամայն հնարավոր է, որ մինչ տարեվերջ մեզ ճեղքում է սպասում: Սակայն եթե, ցավոք, հիմնարար սկզբունքները հավանության չարժանան, ապա բանակցություններն ուղղակի կսառեցվեն անորոշ ժամկետով: Եթե հիշում եք, դրանք դադարեցվեցին 2004 թվականին եւ վերսկսվեցին միայն 2005 թվականի վերջում: Պետք չէ մոռանալ, որ 2008 թվականին երկու երկրներում էլ նախագահական ընտրություններ են լինելու»,-ասել է Բերնար Ֆասյեն:



Միեւնույն ժամանակ ֆրանսիացի միջնորդն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությունը բանակցային գործընթացին անհրաժեշտ է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---