ԵԱՀԿ Մինսկի խումբը չի բաժանում փախստականներին ազգային հատկանիշով

PanARMENIAN.Net - «Մենք չենք կիսում փախստականներին ազգային հատկանիշով եւ եթե ասվում է, որ փախստականները եւ տեղահանված անձինք պետք է վերադառնան մշտական բնակության վայրեր, մենք ի նկատի ունենք ե'ւ հայերին, ե'ւ ադրբեջանցիներին»,-Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա): Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ-ն բազմիցս խոսել է փախստականների վերադարձի մասին, սակայն միայն այն պայմանով, եթե հաղթահարվի երկու հասարակությունների բացասական վերաբերմունքը միմյանց նկատմամբ: «Ես արդեն ասել եմ` չի կարելի տունը կառուցել տանիքից: Նույնն էլ փախստականների հարցն է` ուր պետք է նրանք վերադառնան, ինչ պայմաններով եւ ինչ հիմքի վրա: Այս ամենը հարկավոր է մանրակրկիտ կերպով մշակել»,-ընդգծել է Ֆասյեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---