Ֆրանսիայի նախագահը չի փոխել իր կարծիքը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հաստատել է իր բացասական վերաբերմունքը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում: Բրյուսելում` Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում իր ելույթի ժամանակ Սարկոզին ընդգծել է, որ չի փոխել իր դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: «Կարծում եմ, Թուրքիայի համար տեղ չկա Եվրոպական Միությունում: Իմ տեսակետն ես չեմ փոխել»,-հայտարարել է նա:



Նրա կարծիքով, այդ հարցը պետք է քննարկվի միայն Եվրամիության ինստիտուտների բարեփոխումից հետո: Միեւնույն ժամանակ նա հրաժարվեց հաղորդել, թե արդյոք Փարիզն ինչ-որ քայլեր կձեռնարկի ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ Անկարայի հետ 2005 թվականից ի վեր շարունակվող բանակցությունների կապացությամբ, հաղորդում են ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---