24 մայիսի 2007 - 16:37 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Անկարայում կատարված ահաբեկչությունն իր շարունակությունը կունենա
Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն իր բոլոր հույսերը կապում է հուլիսի 22-ին կայանալիք ընտրությունների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի կուսակցությունը հսկայական աջակցություն ունի երկրում: «Իսլամիստները հուսով են, որ ընտրությունների միջոցով կսահմանափակեն զինվորականների ազդեցությունը պետական կառուցվածքի վրա: Այժմյան Սահմանադրությամբ Գլխավոր շտաբն է Թուրքիայի կայունության երաշխավորը եւ իրավունք ունի պաշտոնանկ անել կառավարությանը: Միանգամայն հասկանալի է իսլամիստների ցանկությունը վերացնել Սահմանադրության այդ դրույթը: Թե որքանով դա նրանց կհաջողվի, ցույց կտա ժամանակը: Ցանկացած դեպքում, Անկարայում կատարված ահաբեկչական գործողությունն իր շարունակությունը կունենա»,-ընդգծել է Սաֆրաստյանը: