Բաքու. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զբաղվում են միայն տեխնիկական հարցերով

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում զբաղվում են միայն տեխնիկական հարցերով, նրանք չեն կարող ազդել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վրա եւ հակամարտող կողմերի արտգործնախարարների վրա»,-Բաքվում հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը «Ղարաբաղն երեկ, այսօր, վաղը» խորհրդաժողովում:



Նրա խոսքերով, պարզամտություն կլինի որեւէ արդյունքի սպասել համանախագահների տարածաշրջան կատարած հերթկան այցից: «Ադրբեջանի իշխանությունները եւ հասարակությունը ղարաբաղյան հարցի լուծման գործում ոչ մի զիջման չեն գնա, որը կհակասի ԱՀ տարածքային ամբողջականությանը: Բնակչության շրջանում հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների 75 տոկոսը համաձայն չէ զիջումների գնալ ղարաբաղյան կարգավորման հարցում»,-ընդգծել է Մուսաբեկովը:



Ըստ քաղաքագետի, իր օգտին իրավիճակը փոխելու համար Ադրբեջանը պետք է ցույց տա իր ռազմական եւ տնտեսական հզորությունը, ինչն, անկասկած, դրական ազդեցություն կունենա բանակցությունների արդյունքի վրա, գրում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---