ՌԴ օդուժն ու սիրիական ՌՕՈւ-ն դադարեցրել են ավիահարվածները Հալեպի շրջանում18 հոկտեմբերի 2016 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից դադարեցվել են ռուսական ավիացիայի և սիրիական օդուժի հարվածները Հալեպի շրջանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հարվածների վաղաժամ դադարեցումն անհրաժեշտ է հոկտեմբերի 20-ի «հումանիտար դադարի» համար: Դա թույլ կտա երաշխավորել խաղաղ բնակիչների դուրս բերումը քաղաքից 6 անվտանգ միջանցքով և տարհանման նախապատրաստել հիվանդներին ու վիրավորներին Հալեպի արևելյան մասում»,-ասել է նա: «Հումանիտար դադարը» կսկսի գործել սիրիական Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան, հնարավորություն տալու համար դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: Ըստ Շոյգուի, «հումանիտար դադարից» առաջ սիրիական զորքերը կնահանջեն Հալեպից, որպեսզի գրոհայինները կարողանան հեռանալ քաղաքից երկու հատուկ միջանցքով: Շոյգուն հայտարարել է նաև, որ բոլոր կողմերը պետք է շահագրգռված լինեն իրավիճակի կայունացմամբ և պետք է անցնեն իրական քայլերի: Շոյգուն կոչ է արել երկրների ղեկավարությանը, որոնք ազդեցություն ունեն զինված կազմավորումների առաջնորդների վրա, համոզել գրոհայիններին դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ Հալեպից: Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում հայտարարել էին, որ հոկտեմբերի 20-ին Հալեպի շրջանում «հումանիտար դադար» կհայտարարվի, որի ժամանակ ռուսական ավիացիան և սիրիական զորքերը հարվածներ չեն հասցնի: Հրադադարը կգործի 8:00-ից մինչև 16:00-ն: Ավելի վաղ «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններին Հալեպից դուրս բերելու առաջարկով էր հանդես եկել Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան: Ռուսաստանը հավանություն էր տվել գաղափարին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |