Հակառակորդը կիրառել է «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

Հակառակորդը կիրառել է «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց:

Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (21 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 360 կրակոց:

Հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններ (20 կրակոց):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---