Ադրբեջանում 94 քաղբանտարկյալ կա18 հոկտեմբերի 2016 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի քաղաքացիական հասարակության աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների նոր միասնական ցուցակը, բաղկացած 94 անձից: Նրանց թվում 6 լրագրող և բլոգեր կա, 2 հրապարակախոս, 1 իրավապաշտպան, 5 երիտասարդ ակտիվիստ, քաղկուսակցությունների 5 անդամ, 61 հավատացյալ և 3 ցմահ դատապարտված, հայտնում է Contact.az-ը: Ընդհանուր առմամբ ցանկում 139 մարդ է ընդգրկված: Նրանցից 45-ը պոտենցիալ քաղբանտարկյալներ են համարվում և ներառվել են «դիտարկման ենթակա անձերի» բաժնում: Աշխատանքային խումբը նշում է, որ իրականում քաղբանտարկյալների քանակը շատ ավելին է: «Սակայն երկրում տիրող մթնոլորտը դրդում է շատերին ձեռնպահ մնալ նրանց գործերը բարձրաձայնելուց: Մեկ այլ խնդիր է իրավական չիրազեկվածությունն ու փաստաբանների պակասը: Հատկապես վատ է վիճակը շրջաններում, չկան իրավական պաշտպանության մեխանիզմներ»,-ասվում է աշխատանքային խմբի հաղորդագրության մեջ: Ցուցակը կազմելիս հեղինակները ղեկավարվել են ԵԽԽՎ 1900 բանաձևի չափանիշներով: 2012-ի հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որտեղ քաղբանտարկյալի 5 հատկանիշ է նշված` եթե ձերբակալության արդյունքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնական երաշխիքներից մեկը, եթե կալանավորման մասին որոշումը կայացվել է քաղաքական պատճառներով, եթե կալանքի ժամկետն անհամաչափ է հանցագործությանը, եթե քաղաքական պատճառներով մարդը ձերբակալվել է խտրականության հիման վրա, եթե կալանավորումն անարդար քննության հետևանք է, պայմանավորված քաղաքական դրդապատճառներով: Նոր ցուցակը ստորագրել է ավելի քան 20 իրավապաշտպան, ՈԿԿ ղեկավարներ ու իրավաբաններ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |