ՄԱԿ գլխավոր քարտուղար. Աշխարհում 1 մլրդ մարդ չքավորության մեջ է ապրում18 հոկտեմբերի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Մոլորակի բնակչության մոտ 1 միլիարդն ապրում է ծայրահեղ չքավորության պայմաններում, մինչդեռ 800 մլն տառապում է սովից և թերսնուցումից: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Հոկտեմբերի 17-ին նշվող Աղքատության վերացման միջազգային օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում նա կոչ է արել պայքարել աղքատության դեմ, և կառուցել «սոցիալական արգելքներից ազատ հասարակություն»: ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ «աղքատությունը չափվում է ոչ միայն անբավարար վաստակով, այլ նաև առողջապահության, կրթության և հիմնարար այլ ծառայությունների անմատչելիությամբ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա հորդորել է կառավարություններին, քաղհասարակության անդամներին և ամբողջ մարդկությանը «լսել աղքատության մեջ ապրող մարդկանց ձայնը»: Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 17-ին: 1987թ. հոկտեմբերի 17-ին Փարիզի Տրոկադերոյի հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, շուրջ 100 հազար մարդ էր հավաքվել, հարգելու համար ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի զոհերի հիշատակը: Հավաքվածները հայտարարեցին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է և հաստատեցին այդ չարիքի դեմ համատեղ պայքարելու ջանքերի անհրաժեշտությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |