Ալիևը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին18 հոկտեմբերի 2016 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ ապագայում Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, սակայն, առայժմ երկիրն իրեն վստահ է զգում իր կարգավիճկում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է ՌԻԱ Նովոստին: «Այդ թեմայի շուրջ խոսակցություններ վաղուց են գնում տարբեր երկրների փորձագիտական շրջանակների և քաղաքական վերնախավի շրջանում: Այսպես կասեմ` այսօր մենք մեզ բավականին վստահ ենք զգում գործող կարգավիճակում…Ուստի դեռ պետք է տեսնել, թե ինչ միտումներ կլինեն: Անշուշտ, եթե Միությունը գրավիչ լինի, շատերը կձգտեն անդամակցել: Այնպես որ ոչինչ չի կարելի բացառել, սակայն ընթացիկ փուլը հենց այդպես կբնութագրեի»,-ասել է Ալիևը «Ռոսիա սեգոդնյա» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում: Ալիևը նշել է, որ Բաքուն հետաքրքրությամբ է հետևում եվրասիական տարածքի զարգացումներին, որտեղ «կան բարդություններ, որոշ առումով նաև դժգոհություններ»: «ԵՏՄ երկրների հետ մեր տնտեսական, նաև քաղաքական, գործակցության այսօրվա ձևաչափը բավականին ամուր է: Ինտեգրման ճանապարհով գնալու համար մոտիվացիա է հարկավոր: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած այլ բնույթի: Այժմ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է Ադրբեջանի նախագահը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |