Եվրահանձնակատար. Մոսուլի գրավման դեպքում Եվրոպայում ջիհադականներ կարող են հայտնվել18 հոկտեմբերի 2016 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Մոսուլի գրավման հետևանքով Եվրոպայում ջիհադականներ կարող են հայտնվել, որոնք մեկնել էին ԵՄ-ից ծայրահեղական «Իսլամական պետության» շարքերում կռվելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության հանձնակատար Ջուլիան Քինգը Die Welt-ին տված հարցազրույցում: «ԻՊ հյուսիսիրաքյան հենակետի` Մոսուլի գրավման արդյունքում բռնության սովոր ԻՊ զինյալները կարող են Եվրոպա վերադառնալ: Դա լուրջ վտանգ է, որին մենք պետք է պատրաստ լինեինք»,-ասել է Քինգը: Միևնույն ժամանակ եվրահանձնակատարը ջիհադականների զանգվածային ներհոսք չի ակնկալում, գրում է Deutsche Welle-ն: «Մարտերի գոտում մոտ 2500 գրոհային կա ԵՄ երկրներից: Սակայն նախորդ փորձը, մասնավորապես Աֆղանստանի գծով, վկայում է, որ հետ է վերադառնում միայն նրանց փոքր մասը, մյուսները զոհվում են մարտերում կամ հեռանում են ակտիվ մարտական գործողությունների այլ շրջաններ»,-ասել է նա: Նա հավելել է, սակայն, որ փոքր մասը ևս մեծ վտանգ է պարունակում: Քինգը քննադատել է վիճակը ԵՄ սահմաններին: «Այժմ շատ հեշտությամբ կարելի է անցնել անձնագրային հսկողությունը կեղծ փաստաթղթերի միջոցով»,-նշել է նա: Նա նշել է, որ առանձնակի հսկողություն պետք է սահմանել ծննդյան և ամուսնության վկայականների հարցում` այն փաստաթղթերի, որոնց հիման վրա տրվում են անձնագրերը: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |