ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին հրամանագիրը ստորագրվել էր մայիսի 11-ին: Մինչ 2007 թվականի մայիսի 10-ը նա զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---