The Rolling Stones-ը չեղարկել է Լաս Վեգասի համերգը Միկ Ջագերի հիվանդության պատճառով19 հոկտեմբերի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար բրիտանական The Rolling Stones ռոք խումբը չեղարկել է ամերիկյան Լաս Վեգասում կայանալիք երկու համերգներից մեկը վոկալիստ Միկ Ջագերի հիվանդության պատճառով: «Ափսոսանքով հայտնում ենք, որ հոկտեմբերի 19-ին T-Mobile Arena-ում կայանալիք The Rolling Stones-ի համերգը չեղարկվել է: Խմբի մենակատար Ջագերը լարինգիտով է հիվանդացել և բժիշկները խորհուրդ են տվել չծանրաբեռնել ձայնալարերը»,-ասվում է խմբի կայքում: Կազմակերպիչները կարող են հետաձգել համերգը: Դեռ հայտնի չէ տեղի կունենա արդյոք երկրորդ շոուն, որը նախանշված է հոկտեմբերի 22-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի սկզբին բրիտանական The Rolling Stones-ը հայտարարել էր, որ մտադիր է նոր ալբոմ թողարկել, որն առաջինը կլինի ավելի քան 10 տարում: Խումբը սեղմ տեսահոլովակ է հրապարակել Twitter-ում, որտեղ կոլեկտիվի մասնակիցները բլյուզ մեղեդիներ են նվագում շրթհարմոնով: Երաժիշտները չեն ճշտել ոչ ալբոմի անվանումը, ոչ թողարկման հստակ ամսաթիվը: Ալբոմի ձայնագրությանը մասնակցել է երաժիշտ Էրիկ Քլեփթոնը: Խմբի վերջին A Bigger Bang ստուդիական ալբոմը թողարկվել է 2005-ի սեպտեմբերին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |