«Ամերիկյան հանցագործությունների պատմության» 3-րդ եթերաշրջանը կպատմի Վերսաչեի սպանության մասին19 հոկտեմբերի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - FX հեռուստացանցը, ոգեշնչվելով «Ամերիկյան հանցագործությունների պատմության» առաջին եթերաշրջանի հաջողությունից, որոշել է երկարացնել սերիալը մինչև 2018թ.: Առաջին եթերաշրջանը նվիրված էր Օ. Ջեյ Սիմփսոնի գործին, որին մեղադրում էին կնոջ ու նրա սիրեկանի սպանության մեջ: Երկրորդ մասը կպատմի «Կատրինա» փոթորկի հետևանքների մասին: Երրորդ եթերաշրջանը կկենտրոնանա Ջաննի Վերսաչեի սպանության վրա, գրում է «ԿինոՊոիսկը»: Մոդելավորողին սպանած հանցագործն ինքնասպան եղավ հանցագործությունից 8 օր անց: Սցենարի համար հիմք է ծառայել Մորին Օրթի Vulgar Favors գիրքը: Առաջին երկու էպիզոդի տեքստը կգրի Թոմ Ռոբի Սմիթը: Պրոդյուսերները հիմա դերասանների ընտրություն են կատարում: Երկրորդ և երրորդ եթերաշրջանի նկարահանումները տեղի կունենան 2017-ի սկզբին և կընթանան զուգահեռ: «Ամերիկյան հանցագործությունների պատմություն» անթոլոգիայի պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի փետրվարին: Առաջին եթերաշրջանի մեկնարկային էպիզոդը դիտել է ավելի քան 5 մլն մարդ: Սեպտեմբերին նախագիծը «Էմմիի» 68-րդ մրցանակաբաշխության հաղթող դարձավ: Ակնկալվում է, որ ամեն տարի շոուն կպատմի ԱՄՆ պատմության մեջ ամենահայտնի հանցագործությունների մասին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |