ՌԴ-ն Սիրիայում ահաբեկիչներին և ընդդիմությանը զատելու նախագիծ է ներկայացրել

ՌԴ-ն Սիրիայում ահաբեկիչներին և ընդդիմությանը զատելու նախագիծ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Ռուս դիվանագետները պատրաստել են Սիրիայում ահաբեկիչների և ընդդիմության շուտափույթ զատման անհրաժեշտության մասին հայտարարության նախագիծը և ներկայացրել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը:

«Արևելյան Հալեպում և դրա սահմաններից դուրս ընդդիմադիր զինյալ խմբերի վրա ազդեցություն ունեցող պետությունների համար չափազանց կարևոր է արագացնել չափավոր ընդդիմության ուժերին ահաբեկիչներից զատելու ջանքերը: Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերի համար չափազանց կարևոր է կասեցնել ֆինանսական և նյութական աջակցությունն անհատ անձերին ու խմբերին, կապված ահաբեկիչների հետ»,-ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, գրում է «Կոմերսանտը»:

Նշվում է, որ հոկտեմբերի 19-ին ռուս ռազմական փորձագետները Ժնևում կմասնակցեն միջազգային խորհրդակցություններին սիրիական Հալեպում իրավիճակի վերաբերյալ և կքննարկեն ընդդիմությանն ահաբեկչական խմբավորումներից զատելու հարցը:

Հոկտեմբերի 21-ին նախատեսված է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նստաշրջանը` նվիրված Սիրիային: Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից դադարեցվել են ռուսական ավիացիայի և սիրիական օդուժի հարվածները Հալեպի շրջանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Հումանիտար դադարը» կսկսի գործել սիրիական Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան, հնարավորություն տալու համար դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---