Նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը՝ հավաքականի նոր գլխավոր մարզիչ19 հոկտեմբերի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Նախկին հայտնի ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն է կրել: Չեխիայի, Դանիայի, Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը միայն մեկ անգամ (Լեհաստանի դեմ խաղում), իսկ բաց են թողել 11 գնդակ: Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971-ին Գյումրիում, հարձակվող էր, այժմ մարզիչ է։ Հանդես է եկել հայկական մի շարք ֆուտբոլային ակումբներում, ինչպես նաև օտարերկրյա ակումբներում։ Պետրոսյանը մարզում է «Ցյուրիխի» պատանի ֆուտբոլիստներին և ձեռք է բերել A կարգի մարզչական արտոնագիր։ ՀՀ ազգային հավաքականում խաղացել է1992 - 2005-ին՝ խփելով 11 գոլ: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել1996, 2000-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |