Apple-ը հոկտեմբերի 27-ին կներկայացնի Mac նոր համակարգիչը19 հոկտեմբերի 2016 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Apple-ը կներկայացնի Mac նոր համակարգիչը: Ըստ փորձագետների, Apple-ի համակարգիչների վաճառքի ցուցանիշները երրորդ եռամսյակում այնքան էլ բարձր չէին, որի պատճառներից մեկը կարող է լինել նաև այն, որ չեն եղել Mac նոր մոդելներ, հայտնում է «Ինտերֆաքսը»: Apple-ը հուլիս-սեպտեմբերի ֆինանսական հաշվետվության հրապարակման օր էր նշանակել հոկտեմբերի 27-ը, սակայն հետո այն տեղափոխվեց հոկտեմբերի 25-ը: Ըստ որոշ լուրերի, գրում է պարբերականը, ընկերությունը կարող է ներկայացնել նոր Macbook Pro նոութբուքը, որտեղ մի շարք ֆունկցիոնալ ստեղների տեղը կզբաղեցնի սենսորային OLED էկրանը, որի առանձնահատկությունը կարող է լինել ծրագրային քաստոմիզացիայի հնարավորությունը, կախված այն հավելվածից, որն օգտագործվում է այդ պահին: Բաժնետոմսերի տոկոսադրույքները նվազել են առնվազն 0,1 տոկոսով հոկտեմբերի 18-ի սակարկությունների արդյունքում: Apple-ի կապիտալիզացիան այժմ գերազանցում է $633 միլիարդը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |