Ծեծկռտուք փախստականների ֆրանսիական ճամբարում. Կա 1 սպանված և վիրավորներ19 հոկտեմբերի 2016 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Ծեծկռտուք է տեղի ունեցել ֆրանսիական Պա դե Կալե դեպարտամենտում գտնվող փախստականների ճամբարում, որի արդյունքում 1 մարդ զոհվել է, երկուսը` հոսպիտալացվել, հայտնում է France-Press գործակալությունը դեպարտամենտի պրեֆեկտուրայի ներկայացուցչի վրա հղումով: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ի երեկոյան Նորան Ֆոնտ կոմունայում, ծեծկռտուքին մասնակցել են Սուդանից և Էրիթրեայից եկած փախստականները: Այդ ճամբարում 150-200 միգրանտ կա: Նորան Ֆոնտը Կալեից մոտավորապես 60 կմ հեռավորության վրաէ: Սա փախստականի սպանության առաջին դեպքն է նման հանգամանքներում, գրում է ՌԻԱ Նովոստին: Այս պահի դրությամբ առնվազն 9.000 ապօրինի միգրանտ է ապրում ֆրանսիական Կալեում, որտեղ սկսվում է Եվրաթունելը: Նրանք ցանկացած հնարավորություն են որոնում Լա Մանշը հատելու և Մեծ Բրիտանիայում հայտնվելու համար: Փախստականների մեծ մասը Ֆրանսիա է փախել Էրիթրեայից, Սուդանից և Սոմալիից, ինչպես նաև Սիրիայից և Աֆղանստանից: Ֆրանսիայի նախագահ Օլանդը սեպտեմբերին հայտարարել է, որ մինչև հոկտեմբերի 24-ն այդ ճամբարը պետք է ամբողջությամբ տարհանվի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |