Հայաստանի քաղաքացու սպանության կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է Բելառուսի մի քաղաքացի

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացի Ահարոն Տիգրանյանի սպանության կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է Բելառուսի մի քաղաքացի: Ձերբակալվածի անունը, ելնելով քննության շահերից, չի նշվում: 30-ամյա Ահարոն Տիգրանյանի մարմինը երեկ հայտնաբերվել է Ռուսաստանի մայրաքաղաքի Ռուդնեւկա փողոցի թիվ 15 շենքի մոտ: Նա սպանվել է «կտրող սուր գործիքի հարվածներով»: Հարուցվել է քրեական գործ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նշված շենքում բնակվում էին ազգականներ Աշոտ եւ Ահարոն Տիգրանյաները: Աղբյուրը փոխանցեց նաեւ, որ երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Տիգրանյանների եւ Բելառուսի մի քաղաքացու միջեւ, որի անունը չի նշվում: Վերջինս արդեն ձերբակալվել է սպանության կասկածանքով:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---