26 մայիսի 2007 - 15:21 AMT
Բերնար Ֆասյե. Նիկոլյա Սարկոզիի իշխանության գալը չի անդրադառնա ղարաբաղյան հարցի կարգավորման վրա
Ֆրանսիայում նոր նախագահի իշխանության գալը բացասաբար չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: «Մեզ համար կարեւորը հակամարտության արդար լուծում գտնելն է, որը հիմնված պետք է լինի միջազգային նորմերի եւ չափանիշների վրա»,-ընդգծել է Բ.Ֆասյեն: Նա նշել է, որ Նիկոլյա Սարկոզիի իշխանության գալը Ֆրանսիայում այդչափ սկզբունքային չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ես կարծում եմ, որ մեկ կառավարության կամ նախագահի դերն այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ անմիջականորեն կարողանան պայմանավորվել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները»,-նշել է Բերնար Ֆասյեն, հաղորդում է Day.az-ը: