Թուրքիայի օդուժը ռմբակոծել է քրդական ինքնապաշտպանական ուժերի դիրքերը Հալեպում20 հոկտեմբերի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈւ գրոհել են քրդական զինյալ կազմավորումների դիրքերը Հալեպ գավառի Իմ Հուշ և Իմ Քուրա գյուղերում, հայտնել է աղբյուրը Քրդական ինքնապաշտպանական ուժերում: «Թուրքական ինքնաթիռները ռմբակոծում են հեղափոխական քրդական կազմավորումների դիրքերը Մարի քաղաքաից դեպի հարավ ընկած տարածքում: Ինքնաթիռներն օդում են արդեն կես ժամ, հասցվել է 4 ավիահարված»,-ասել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը: Ավելի վաղ քուրդ աշխարհազորայինները ներկայացուցիչը պատմել էր, որ ԻՊ գրոհայինները հարձակման են անցել քրդերի դիրքերի ուղղությամբ Հասաջեկ գյուղում և արվարձաններում այն բանից հետո, երբ կոալիցիայի ավիացիան հարվածներ հասցրեց ավանին: Ըստ նրա, միաժամանակ հարձակման են անցել Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ընդդիմադիր «Սիրիայի ժողովրդավարական միության» անդամ, քուրդ քաղաքական գործիչ Ռեյզան Հեդուն իր հերթին հայտարարել է, որ թուրքական բանակը սատարում է ԻՊ գրոհին Հալեպ գավառի հյուսիսում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |