«Հայփոստը» Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին նվիրված նամականիշ է դրել շրջանառության մեջ

«Հայփոստը» Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին նվիրված նամականիշ է դրել շրջանառության մեջ

PanARMENIAN.Net - 2016 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դրել 1 նամականիշ՝ նվիրված արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական-մանկավարժական գործիչ, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին: Նա բողոքել է կանանց անազատ վիճակի դեմ, առաջ քաշել կրթության և աշխատանքի իրավունքի պահանջները։

Նամականիշը ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել է Ֆրանսիայում՝ Cartor, տպարանում: Նամականիշի վրա պատկերված է Ս. Տյուսաբը՝ իր ստեղծագործության տողերի ներքո: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում, լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մեկնարկին: Մարումն իրականացրել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տրանսպորտի, կապի ու տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Նամականիշի չափսերն են` 40,0 x 30,0 մմ, տպաքանակը՝ 40.000 է, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---