
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 25-ին ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, 21-24-ը հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը:
Օդի ջերմաստիճանը 21-23-ն էապես չի փոխվի, 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով:
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին սպասվում է անձրև: Ջերմաստիճանը մայրաքաղաքում հոկտեմբերի 22-23-ի ցերեկը լինելու է +16 աստիճան, 24-ին՝ +14, իսկ հոկտեմբերի 25-ի ցերեկը նվազելու է մինչև +9 աստիճան: