ԻՊ ահաբեկիչները գրոհել են կառավարական շենքերն Իրաքում

ԻՊ ահաբեկիչները գրոհել են կառավարական շենքերն Իրաքում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակումներ են կատարել մի շարք կառավարական շենքերի վրա Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ գավառում:

Նշվում է, որ ահաբեկիչները գրոհել են անվտանգության ուժերի կենտրոնակայանը, մի շարք ոստիկանական բաժանմունքներ և քաղաքապետարանի շենքը, հայտնում է ՏԱՍՍ-ը Sky News Arabia-ի վրա հղումով: Գրոհին մասնակցել են զինյալ գրոհայիններ և մահապարտ ահաբեկիչներ:

Քիրկուկ գավառում պարետային ժամ է գործում:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---