Շարմազանով. Հակառակորդի դիվերսիան Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է

Շարմազանով. Հակառակորդի դիվերսիան Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է

PanARMENIAN.Net - Ձեռնարկված դիվերսիոն ներփաթանցման փորձերը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է Ադրբեջանը ցույց է տալիս իր իրական դեպքը: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներփաթանցման փորձերի մասին:

«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է, արհամարհանք և մերժում է ԱՄՆ պետքարտուղար Քերիի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- նշել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Շարմազանովի խոսքով՝ միջազգային հանրությունը, առաջին հերթին համանախագահ երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականություն դառնան, որպեսզի Ադրբեջանն այլևս նման հանցագործ գործունեությամբ չզբաղվի:

Հարցին, թե նման դեպքում ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ԱԺ փոխնախագահն ասել է . «Հայկական կողմն իր քայլը երեկ գիշեր շատ լավ կատարել է. ինչը խոսում է կարևորագույնի մասին, որ մեր զինված ուժերն իրենց վրա դրած պարտավորությունն իրականացնում են բարձր մակարդակով, իսկ Ադրբեջանը խճճվել է, ձախողվել, այսինքն այլ ելք չի մնում»:

Շարմազանովը բացառում է լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---