ԵՄ գագաթնաժողովը պատժամիջոցներ չի սահմանել ՌԴ դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով21 հոկտեմբերի 2016 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին ՌԴ դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով պատժամիջոցներ չեն սահմանել: Նման հնարավորություն չի հիշատակվում նաև ամփոփիչ փաստաթղթի տեքստում: Գագաթնաժողովի մեկնարկից առաջ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ, ամփոփիչ բանաձևի նախագծով հնարավոր է ՌԴ դեմ պատժամիջոցների սահմանում Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով: Աղբյուրը նշել էր, որ ԵՄ անդամ երկրները պատրաստվում են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, սսակայն փաստաթղթի համաձայնեցման համար կոնսենսուս է հարկավոր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գագաթնաժողովի մեկնարկից առաջ չէր մեկնաբանել Սիրիայի հարցով Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանման հարցը՝ նշելով, որ պետք է սպասել գագաթնաժողովի ամփոփիչ բանաձևի ընդունմանը: Նա հավելել էր, որ ՌԴ նախագահը վստահ է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներով հնարավոր չէ լուծել Ուկրաինայի կամ Սիրիայի կոնկրետ խնդիրները: Վերջին շրջանում ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում էր Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը: Պատճառը իրավիճակն է սիրիական Հալեպում: Արևմուտքի երկրները մեղադրում են Ռուսաստանին խաղաղ բնակիչներին և զինյալ ընդդիմությանը ռմբակոծելու մեջ: Դամասկոսն ու Մոսկվան պնդում են, որ հարվածներ են հասցնում միայն ահաբեկիչներին և մեղադրում են Վաշինգտոնին «չափավոր ընդդիմության վրա» ազդելու անկարողության մեջ`զատելու համար նրանց ջոկատներն ահաբեկիչներից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |