ՄԱԿ հանձնակատար. Հալեպի իրավիճակը պետք է Միջազգային քրեական դատարանը քննի21 հոկտեմբերի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Զեյդ Ռահադ ալ Հուսեյնը կարծում է, որ իրավիճակը Հալեպում պետք է քննել Միջազգային քրեական դատարանում: «Իրավիճակը պետք է շտապ փոխանցվի Միջազգայինն քրեական դատարան: Հակամարտության բոլոր կողմերը պետք է իմանան, որ հաշվետու կլինեն միջազգային հանցագործությունների համար, որոնք կատարում են»,-ասել է ՄԱԿ հանձնակատարը: Այդ տեսակետին կողմ է արտահայտվել նաև Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության գծով ՄԱԿ հանձնակատար Պաուլու Սերժիու Պինեյրուն: «Ռազմական հանցագործություններ կատարողները միայն այն ժամանակ կդադարեն խախտել պատերազմի օրենքները, երբ հասկանան, որ պատասխանատվության են ենթարկվելու: Ուստի Սիրիայում հակամարտության փոխանցումը Միջազգային քրեական դատարանի կամ այլ միջազգային դատական մեխանիզմի քննարկմանն անհրաժեշտ է հակամարտությունը հանգուցալուծելու համար»,-ասել է նա, հայտնում է «Կոմերսանտը»: Հոկտեմբերի 20-ից Հալեպում մարդասիրական հրադադար է. ռուսական զինուժը և Սիրիայի կառավարական զորքերը որոշել են դադարեցնել ռմբակոծությունները՝ թույլ տալով խաղաղ բնակչությանը դուրս գալ պատերազմական գոտուց: Հոկտեմբերի 21-ին նախատեսված է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նստաշրջանը` նվիրված Սիրիային: Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից դադարեցվել են ռուսական ավիացիայի և սիրիական օդուժի հարվածները Հալեպի շրջանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Հումանիտար դադարը» կսկսի գործել սիրիական Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան, հնարավորություն տալու համար դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |