Հայ սպաները եւ բժիշկները խաղաղապահ առաքելությամբ կմեկնեն Աֆղանստան

PanARMENIAN.Net - Հայ սպաները եւ բժիշկները խաղաղապահ առաքելությամբ կմեկնեն Աֆղանստան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության եւ պաշտպանության ծրագրերի վարչության պետ գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը: Նրա խոսքերով, այժմ բանակցություններ են ընթանում հունական եւ բրիտանական կողմերի հետ: «Խոսքը գնում է մեկ-երկու շտաբային սպաների եւ բժիշկների մասին: Եվ քանի որ մեզ համար սա ռազմական գործողությունների նոր ասպարեզ է, ապա մեր աջակցությունը հումանիտար կլինի»,-հայտարարել է գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը:



Մ.Մելքոնյանը հիշեցրել է, որ խաղաղապահների գործուղման հարցը ըստ ՀՀ Սահմանադրության պահանջում է համաձայնության ստորագրում, Սահմանադրական դատարանով անցնելու կարգ եւ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից:



Հայ խաղաղապահները ծառայում են Կոսովոյում հունական գումարտակի կազմում 2004 թվականի փետրվարի 12-ից ի վեր, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում 2005 թվականի հունվարի 25-ից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---