ՄԱԿ-ը մեղադրել է Սիրիայի իշխանություններին քիմիական զենք կիրառելու մեջ22 հոկտեմբերի 2016 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ռազմական նպատակով քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննության ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ մեխանիզմը պատասխանատու է համարում Սիրիայի կառավարությանը սեփական տարածքում ևս մեկ քիմիական գրոհի համար: Այդ մասին հայտնել է Reuters-ը կազմակերպության զեկույցի վրա հղումով: ՄԱԿ-ն ու ՔԶԱԿ-ը եկել են այն եզրակացության, որ սիրիական իշխանությունները թունավոր գազ են օգտագործել Իդլիբում` գրոհն իրականացվել է 2015-ի մարտի 16-ին գավառի հյուսիսային հատվածում: Զեկույցում ասվում է նաև, որ սիրիական ՌՕՈւ-ն ուղղաթիռներ է կիրառել տակառային ռումբեր նետելու համար, որոնք պարունակում էին քլորին, թունավոր գազ: Ըստ գործակալության, ուղղաթիռները թռել են 2 բազայից, որոնցից մեկում տեղակայված են երկրի ՌԾՈւ ուղղաթիռները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հետաքննության արդյունքում կազմակերպությունները պատասխանտու են ճանաչել Սիրիայի կառավարությանը 9 քիմիական գրոհից 2-ի դեպքում, գրոհներից մեկը կատարել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»: Ինչպես հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան ՔԶԱԿ զեկույցը օգտակար է համարում և պատրաստ է աջակցել հետաքննությանը: Իսկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի կարծիքով, զեկույցի գծով դեռ շատ հարցեր կան»: Չուրկինը նաև հայտարարել է, որ ՄԱԿ և ՔԶԱԿ զեկույցը դեռ բավարար չէ Դամասկոսի դեմ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներ սահմանելու համար: 2014-ի հունիսին Սիրիայի իշխանությունները քիմզենքի վերջին պաշարները բեռնեցին ՔԶԱԿ նավերի վրա: Սիրիան համաձայնվեց ոչնչացնել քիմզենքի պաշարների ԱՄՆ և դաշնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքի տակ: 2015-ի փետրվարի 2-ին ՌԴ-ն հայտարարեց Սիրիայի լիակատար քիմիական զինաթափման մասին` Դամասկոսը Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ դարձավ ՔԶԱԿ անդամ և ոչնչացրեց իր քիմիական զինանոցը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |