ԻՊ գրոհայինները Մոսուլում մոտ 300 մարդու են գնդակահարել22 հոկտեմբերի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը 284 մարդու է գնդակահարել իրաքյան Մոսուլ քաղաքի հարավային արվարձանում: Գրոհայինները որպես կենդանի վահան են օգտագործել տղամարդկանց և կանանց Իրաքի բանակի և նրա դաշնակիցների գրոհի ժամանակ: Գնդակահարությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին և 21-ին: Այնուհետև մարմինները բուլդոզերներով գցել են եղբայրական գերեզմանի մեջ քաղաքի հյուսիում` փլուզված գյուղատնտեսական քոլեջի տեղում, հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ ՄԱԿ-ը մտավախություն էր հայտնել, որ ահաբեկիչները միտումնավոր մոտ 550 ընտանիք են տարհանել Մոսուլի մերձակա 2 գյուղից, հետագայում բնակիչների որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով: Հոկտեմբերի 21-ին ԻՊ-ն հարձակվել է Քիրկուկում անվտանգության շենքի վրա, որը գտնվում էր 175 կմ հեռավորության վրա Մոսուլից դեպի հարավ-արևելք: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու Թյուրքագետը՝ ԼՂ–ից ռուս խաղաղապահների դուրս գալու մասին․ Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ Նա նշել է, որ դրանով Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերանում է վերջին հնարավոր խոչընդոտը Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք է սահմանվել Փաշինյանը որոշում է ստորագրել |