Բրյուսելը հերքում է. Իր ինքնաթիռները չեն ռմբակոծել Հալեպի խաղաղ բնակիչներին22 հոկտեմբերի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի պաշտպանության նախարարությունը ստացել է Մոսկվայից տվյալներն այն ինքնաթիռների վերաբերյալ, որոնք հարվածներ են հասցրել Հալեպի խաղաղ բնակչությանը: «ՌԴ ՊՆ-ն Մոսկվայում Բելգիայի դեսպանության ռազմական կցորդին է փոխանցել ենթադրյալ ապացույցները, որոնց համաձայն բելգիական ՌՕՈւ F-16 ինքնաթիռները պատասխանատու են հոկտեմբերի 18-ին Հալեպին հասված ավիահարվածի համար, որոնց հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել»,-հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ զինվորականների, ռուսական կողմի փոխանցած տեղեկատվությունը «բաղկացած է թռիչքի երթուղուց, որն իբր կատարել են բելգիական ինքնաթիռները»: «Յուրային` օտար» նույնականացման համարները, որոնք նշված են քարտեզի վրա և որոնք ըստ ՌԴ ՊՆ տվյալների, պատկանում են բելգիական ինքնաթիռներին, կոռեկտ չեն և չեն պատկանում բելգիական ՌՕՈւ-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են գերատեսչությունում, այժմ երկրի ՊՆ ղեկավար Սթեվեն Վանդեպուտն ակնկալում է ռուսական կողմից, որ նա «պաշտոնապես կհրաժարվի չհիմնավորված մեղադրանքներից»: Հոկտեմբերի 18-ին հայտարարվեց, որ Բելգիայի օդուժը ավիահարված է հասցրել Հալեպի գավառի Հասաջեկ գյուղի շրջանում, որի հետևանքով 6 խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնել են ռուսական Սիրիայի հաշտեցման կենտրոնում: Ըստ ռուս զինծառայողների, հարվածը հասցվել է գիշերը` երկու տուն է ոչնչացվել, վեց մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել է: ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ «նշված ժամին այդ շրջանում արձանագրվել է Բելգիայի թագավորության ՌՕՈւ 2 F-16 կործանիչ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |