Իրաքի վարչապետ. Թուրքիան պայքարում է ոչ թե ԻՊ դեմ, այլ իր ազդեցության ընդլայնման համար22 հոկտեմբերի 2016 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան, որը զինվորականներին Իրաք է գործուղել, փորձում է ընդլայնել իր ազդեցությունը, ոչ թե հաղթել «Իսլամական պետության» ահաբեկիչներին: Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին: Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները լարվեցին 2015-ի ավարտին, երբ թուրք զինվորականները ներխուժեցին Իրաք ԻՊ դեմ պայքարելու պատրվակով: Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ երկրի զինվորականները կմասնակցեն Մոսուլի ազատագրմանը, սակայն Իրաքի իշխանությունները պնդում են, որ համաձայնություն չեն տվել: «Թուրքիան պայքարում է ոչ թե ԻՊ դեմ, այլ հանուն իր շահերի և ազդեցության ընդլայնման»,-ասել է Ալ Աբադին Բաղդադում կայացած իսլամական համաժողովում: Ըստ վարչապետի, թուրք իշխանություններն անցյալում չեն արձագանքել, երբ նրանցից օգնություն են խնդրել, իսկ այժմ զինվորականների են ուղարկում և սպառնում են, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ Մոսուլի ռազմական գործողությանը միանալու համար: Ըստ նրա, ԻՊ-ն սպառնում է Թուրքիային և Թուրքիայի պարտականությունն է միջոցներ ձեռնարկել կանխելու համար հնարավոր գրոհը ԻՊ կողմից, օգնելու հարևան Իրաքին ու Սիրիային: Նա հայտարարել է, թե Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ ռազմական գործողությանը միանալու համար: Իրաքի խորհրդարանը դեմ է թուրք զինվորականների ներկայությանն Իրաքում, իսկ Բաղդադում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել պատգամավորներից այդ կապակցությամբ, որից հետո Անկարայում Իրաքի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին |