Պետայցով Հայաստան կժամանի Մալթայի միաբանության իշխանը

Պետայցով Հայաստան կժամանի Մալթայի միաբանության իշխանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ի երեկոյան պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը:

Այցի շրջանակներում նախատեսված են Մեթյու Ֆեստինգի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, աշխատանքային ճաշ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաև այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Մայր Տաճար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարան և թանգարան, Խոր Վիրապի վանք, Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի, մայրաքաղաքի հատուկ կարիքներով երեխաների թիվ 2 դպրոց, Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանություն:

Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը և Մեթյու Ֆեստինգը հանդես կգան հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություններով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---