Վարչապետ. Յուրաքանչյուր մարդ կարող է ներմուծել ինչ ցանկանա, խոչընդոտի դեպքում զանգում եք ինձ22 հոկտեմբերի 2016 - 22:33 AMT PanARMENIAN.Net - Նոր կառավարությունը չի պատրաստվում նպատակաուղղված պայքար տանել մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, սակայն ստեղծելու է հավասար պայմաններ, որպեսզի ոչ ոք չունենա ադմինիստրատիվ կամ կոռուպցիոն լծակներ կիրառելու հնարավորություն` գերիշխող դիրք ստանալու համար: Ինչպես հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում, «չի ասել` օրենքով պայքարելու են մոնոպոլիայի դեմ, ասել է՝ օրենքով պայքարելու են կոռուպցիայի դեմ, հավասար դաշտ ստեղծելով՝ պայքարելու են մոնոպոլիայի դեմ»: «Շուկայի փոքրությունը, այսպես թե այնպես, բերելու է նրան, որ որոշակի ոլորտներում մենք ունենալու ենք գերիշխող բիզնեսմեն, որովհետև ինքն ավելի էֆեկտիվ է աշխատում և այլն, և այլն: Ամբողջ խնդիրն այն է, թե ինքն ինչպես է դառնում գերիշխող. եթե դառնում է ադմինիստրատիվ լծակներով՝ քեզ թույլ են տալիս, Արամին թույլ չեն տալիս, այդ դեպքում առաջանում է անարդարություն: Եթե բնական մրցունակ դաշտում է՝ մեկ է, էլի այդպես կմեկնաբանեն, ով որ այդ գերիշխողը չէ: Պետությունն այդ պարագայում ի՞նչ խնդիր ունի. մեր հակամոնոպոլ ծառայության միջոցով զսպի գերիշխողի ախորժակը, իսկ եթե արդարացի, մրցունակ դաշտում է դարձել գերիշխող, իրեն ճնշել, իհարկե՝ ոչ», - նշել է նա: Որպես օրինակ վարչապետը բերել է նավթամթերքի շուկան: «Մեծածախ ես առնում՝ գինդ ուրիշ է, նավով տեղափոխելու ժամանակ կարողանում ես նավ վարձել, ամբողջությամբ թե փոքր քանակով, սպասում ես` երբ կլինի այդ նավը՝ նույնպես ծախսը ուրիշ է: Բայց դա նշանակում է, որ պետք է անպայման խոշոր մատակարար լինի՝ ոչ: Ուղղակի, այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում ես, դու, կարող ենք այս բիզնեսը սկսենք: Մեզանից մեկն օբյեկտիվ պայմաններով դառնալու է գերիշխող, չեմ ասում` բոլոր ոլորտներում, բայց ոլորտներ լինելու են: Այդ պարագայում անարդարության նկատմամբ զգացմունքը կլինի ոչ այնքան ընդգծված, ինչքան այսօր… մոնոպոլիայի դեմ պայքարը կամ դեմն առնելը հավասար, արդար դաշտ ստեղծելն է», - ասել է վարչապետը: Ճշտող հարցին, թե ճի՞շտ է եզրակացնել, որ ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել, վարչապետը դրական է պատասխանել: «Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք», - շեշտել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |